Հասարակական

ՀՊՏՀ-ում բացվել է ուսանողների համար նախատեսված հրաձգարանը

1 րոպեի ընթերցում

ՀՊՏՀ-ում բացվել է ուսանողների համար նախատեսված հրաձգարանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ուսանողների համար նախատեսված հրաձգարանի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաձգարանում առաջին կրակողը եղավ հենց Սեյրան Օհանյանը, ով մի քանի անգամ դիպուկ գտնվեց նշանակետը խոցելու հարցում:

Հրաձգարանի բացմանը մասնակցում էին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաձգարանի բացման կապակցությամբ շնորհավորեց բուհի ուսանողներին՝ հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կօգտվեն դրանից: «Մենք հույս ունենք առաջիկայում հրաձգարանի հնարավորությունները ավելացնելու եղանակով աջակցել այս բուհում հայոց բանակի համար լավ զինվորների պատրաստման գործընթացին»,- ասաց նախարարը:

Հրաձգարանը կառուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ և գործելու է ՀՊՏՀ ֆիզկուլտուրայի ամբիոնին կից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում