Քաղաքականություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կղեկավարի Զարուհի Փոստանջյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կղեկավարի Զարուհի Փոստանջյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբացությունն այսուհետ կղեկավարի Զարուհի Փոստանջյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

«Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ, մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու: Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ: «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Սանասարյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում