Սպորտ

Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտեց առանց լուրջ արդյունքի

1 րոպեի ընթերցում

Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտեց առանց լուրջ արդյունքի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն աշխարհի առաջնությունում ոչ մի լուրջ արդյունքի չհասավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնությունում 85 կգ քաշային Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Չեկվաձեին: Նա զիջեց 3:5 հաշվով:

Մինչև այժմ հանդես եկած 7 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց հռչակվել աշխարհի չեմպիոն: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև Միհրան Հարությունյանը, սակայն նրա նկատմամբ մրցավարներն անբարյացակամ էին թե՛ կիսաեզրափակիչ, թե՛ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նշված երկու ըմբիշները ձեռք բերեցին նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում