Արգենտինացիները Թուրքիայից պահանջել են վերջ տալ ահաբեկչություններին եւ առերեսվել սեփական պատմությանը

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի մտավորականները, մարդու իրավունքների պաշտպաններն ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Արգենտինայում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Արգենտինայի հայ համայնքը: Ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել քուրդ ժողովրդին եւ պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողություններն ինչպես քուրդ ժողովրդի հանդեպ, այնպես էլ Սիրիայում:

«Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարի քողի ներքո իր հաշիվներն է մաքրում ինչպես քուրդ ժողովրդի, այնպես էլ Սիրիայի եւ Իրաքի բնակչության հետ: Դա անընդունելի է: Թուրքիան այժմ ցանկանում է անել այն, ինչ արել է 100 տարի առաջ հայերի հետ: Միջազգային հանրությունը պետք է վերջ տա այս ամենին»,- նշել են ցուցարարները: Նրանք երթով քայլել են մինչեւ դեսպանատուն` պահանջելով Թուրքիայից վերջ տալ ահաբեկչական գործողություններին եւ միաժամանակ առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել գործած հանցագործությունները:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA