Հասարակական

Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի գործով դատական առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի գործով դատական առաջին նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը մեկնարկում է այսօր` օգոստոսի 12-ին: Դատը տեղի է ունենալու ՌԴ Հարավկովկասյան ռազմական շրջանի 5-րդ կայազորային դատարանում` Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործով դատական նիստը կկայանա Պերմյակովին ներկայացված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված՝ «Դասալքություն», «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով:

«Արմենպրես»-ի թղթակիցը դատարանի դահլիճում հետեւելու է նիստի ընթացքին:

Գյումրիում հունվարի 12-ին սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը« որը« ըստ պաշտոնական վարկածի« ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):Ռուսական կողմը Պերմյակովի գործը` սպանության մասով հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:

Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ենթակայության ներքո գտնվող հինգերորդ կայազորային զինվորական դատարանն օրեր առաջ կես տարով երկարաձգել էր Պերմյակովի կալանքի ժամկետը` մինչև 2016 թվականի հունվարի 30-ը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում