Արա Վարդանյանը վերահաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն Արա Վարդանյանին հաստատեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Նա 2015 թվականի մայիսի 27-ից կպաշտոնավարի երեք տարի ժամկետով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Վարդանյանը նշեց, որ հիմնադրամի տեսլականը կա ու մնում է նույնը` համախմբել ողջ հայությանը Հայաստանի ու Արցախի համար կարևոր նպատակների շուրջ: «Տարիների ընթացքում ծրագրերի տեսակը փոխվում է, եթե առաջ ծրագրերը ուղղված էին միայն ճանապարհ կառուցելուն ու դա շատ արագ կատարելուն, այս տարիներին որակապես փոխվել են մեր կողմից իրականացվող ծրագրերը: Մենք կառուցում ենք դպրոց, ոռոգման գիծ, հիվանդանոց, իրականացնում ենք գյուղատնտեսական ծրագրեր, այսինքն` փորձում ենք գրեթե բոլոր ոլորտներում ներառել համայն հայության ջանքերը` դրանով նպաստելով Հայաստանի ու Արցախի կայացմանը»,-ասաց Արա Վարդանյանը:

Նրա խոսքով` եթե հիմնադրամի գործունեության սկզբնական շրջանում համահայկական ջանքերով հավաքված գումարը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բյուջեի համեմատ բավականին շատ էր, ապա ժամանակի ընթացքում հինադրամի ներդրումը երկու պետությունների զարգացման մեջ այնքան էլ մեծածավալ չէ: «Մենք բոլորս պետք է հիշենք, որ 23 տարիներին հարյուրավոր դպրոցներ են կառուցվել, ջրատարներ, հիվանադանոցներ, ու այդ ամենն այսօր չէր լինի, եթե չլիներ հիմնադրամը»,-ասաց Արա Վարդանյանը:

Նա հայտնեց, որ աշխատանքներ են տարվում երիտասարդ սփյուռքահայերի ներգարվածությունը հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին մեծացնելու ուղղությամբ: «Գաղտնիք չէ, որ հիմնադրամի առաջին 20 տարներին բարերարների գերակշիռ մասը եղել են տարեց մեր հայրեկիցները, մենք հիմա սկում ենք աշխատել երկրորդ, երրորդ, չորրորդ սերնդի հայերի հետ: Նրանց մեջ կան կայացած անձինք, պրոֆեսիոնալներ, սակայն ինչ-ինչ պատճառներով այնքան էլ կապված չեն իրենց հայրենիքին: Խոսքը նրա մասին է, որ նրանց կապենք հայրենիքին, այնուհետև նրանց միջոցով իրականացնենք նոր ծրագրեր»,-ավելացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հարցին ի պատասխան` հնարավոր է Հոգաբարձուների խորհրդում նոր անձինք ընդգրկվեն` Արա Վարդանյանը հայտնեց, որ երեք տարի առաջ նման գործընթաց տեղի ունեցավ, երբ գործարար Սամվել Կարապետյանը դարձավ հոգաբարձու: «Համոզված եմ, որ տարիների ընթացքում պետք է նրա պես անձանց ներգավենք խորհրդում, որպեսզի հոգաբարձուների խորհուդը լինի ոչ միայն ներկայացուցչական, այլ ինքն իրենով ունենա պոտենցիալ շատ լուրջ ծրագրեր իրականացնելու համար»,-հայտնեց Արա Վարդանյանը:

Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում է 2009 թ վականի մայիսից:

Հայերեն English Русский

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին