Հասարակական

Նյու Մեքսիկոյի Հոլոքոստի և անհանդուրժողականության թանգարանը Հայոց ցեղասպանությանը նիրված ցուցադրություն է բացել

1 րոպեի ընթերցում

Նյու Մեքսիկոյի Հոլոքոստի և անհանդուրժողականության թանգարանը Հայոց ցեղասպանությանը նիրված ցուցադրություն է բացել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկոյի Հոլոքոստի և անհանդուրժողականության թանգարանը հատուկ ցուցադրություն է բացել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակի օրվան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով` Albuquerque Journal-ը, «Քրիստոնյա փոքրամաանությունների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ցուցադրության շրջանակում ապրիլի 24-ին ողջ օրվա ընթացքում թանգարանում կցուցադրվի փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում 20-րդ դարասկզբին տեղի ունենցած սարսափելի անցքերի մասին:

«Այսօր ամբողջ աշխարհի մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանյության 100-րդ տարելիցը, որը երբեմն անվանում են նաև Քրիստոնյաների ցեղասպանություն և որի զոհն են դարձել միլիոնավոր հայեր, հույներ և ասորիներ»,- նշում է պարբերականը: Փաստավավերագրական ֆիլմը հայկական համայնքի պատվերով ստեղծել է կինոռեժիսոր Ռայնհարդ Լորենցը:

«Միլիոնավոր մարդիկ են սպանվել ցեղասպանությունների ժամանակ: Մենք պետք է հիշենք տեղի ունեցածը, ընդունենք, որ դրանք շարունակվում են իրականացվել նաև այսօր և հանձն առնենք ինչ-որ բան անել դրա հետ»,- ասել է Հոլոքոստի և անհանդուրժողականության թանգարանի դոցենտ Հարոլդ Ֆոլեյը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում