Հայ սամբիստն աշխարհի գավաթում հերթական մեդալն է նվաճել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անցկացվող «Խառլամպիևի հուշամրցաշարում», որը Սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել:
Մարտի 28-ին 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը 3-րդն էր ու արժանացավ բրոնզե մեդալի: Հ Նմանատիպ հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մաիսն տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիան: