1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը կներկայանա 8 մասնակցով:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, Հայաստանի 2015 թ. չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը կմասնակցեն մայիսի 18-31-ը Վրաստանի Չակվի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերցիան:
Մրցաշարը բաղկացած կլինի 11 մրցափուլից: Մասնակիցները կունենա մեկօրյա հանգիստ: