Մարզային

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Գյումրիում պատրաստում են վիրահատության

1 րոպեի ընթերցում

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին Գյումրիում պատրաստում են վիրահատության

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Շտապ բուժօգնության մեքենայով կտրող-ծակող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Վանոյի Միրզոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնց, ուր տեղափոխվել է Հրաչիկ Միրզոյանը, այս պահին տուժածն արդեն անցել է բուժզննում: Ինչպես տեղեկացնում են հիվանդանոցի մամուլի ծառայությունից, տուժածի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Վերջինս ունի ներքին արյունահոսություն որովայնի խոռոչում: Պատրաստվում է վիրահատություն: Նշենք, որ 1954 թվականին ծնված Երևան Վարդաշեն 4-րդ թաղամաս 23/10 հասցեի բնակիչ Հրաչիկ Միրզոյանը կրծքավանդակի ձախ կեսի կտրող-ծակող վերքով կենտրոն էր տեղափոխվել 17:15-ին:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ հանրահավաք էր հրավիրել Հիմնադիր խորհրդարանը: Ելույթով են հանդես եկել ՀԽ անդամները: Սակայն որոշ ժամանակ անց Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում. տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների եւ ՀԽ անդամների ուղղությամբ: Այս ընթացքում էլ ականտեսների վկայությամբ տեղի էր ունեցել դանակահարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում