6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
30 մարտ, 2015
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
11:00-ին
|
«Հայացք» մամուլի ակումբում |
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին, ով վերջերս է վերադարձել Գերմանիայից, կխոսի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման նախադրյալների հարցի շուրջ: |
|
11:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահ |
ՕՔՍՖԱՄԸ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում են ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին նվիրված հանրային քննարկման |
|
11.00-ին |
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում |
Համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուսուդան Վարդանյանը կխոսեն լաբորատորիաների ներկա վիճակի, բժշկական լաբորատորիաներում նորարական սարքավորումների ներդրման անհարժեշտության մասին և կանդրադառնան նաև Արցախի բժիշկների վերապատրաստմանը` նոր տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին: |
|
11:00-ին |
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում |
Տեղի կունենա «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանում հայ ժողովրդի պատմական հուշարձանների և մշակույթի հարցերը» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: |
|
11.00-ին |
«Հայելի» ակումբի |
Հյուրն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Թեմա՝ Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն,Պերմյակովի հարցաքննությունից բխող բացահայտումներ,Գյումրիի ռուսական ռազմաբազային տրամադրվող նոր տարածքներ: |
|
12.00-ին |
«Հայելի» ակումբի |
Հյուրն է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Թեմա՝Հայաստան-տարածաշրջան նոր գործընթացներ,Հայաստան-Չինաստան հարաբերություններ,ներհայաստանյան գործընթացներ |
|
12:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
Հյուրն է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանը: Թեման՝ ՀՀ-Չինաստան փոխհարաբերությունների զարգացման հեռանկար, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի այցը Չինաստան: |
|
12:00-ին |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում |
Տեղի կունենա ՀՑԹԻ տնօրինության մամուլի ասուլիսը: Թեման` Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբացում, 2015 թվականի ընթացքում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց, Փարիզի քաղաքապետարանում բացվող ժամանակավոր ցուցադրություն: |
|
12:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
Տեղի կունենա ֆրանսիական Le Monde-ի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր` նոր լույս ընծայված «Լռության ճիչը» գիրքը եւ կպատմի ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) բացվելիք ցուցահանդեսի մասին: |
|
12:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբում |
Հյուրն է Մոդուս Վիվենդի կազմակերպության նախագահ Արա Պապյանը: Թեմա` «Տարածաշրջանային զարգացումները և Հայկական հարցի լուծման հնարավորությունները»: |
|
12.30-ին |
«Հայելի» ակումբի |
Հյուրն է ԳուրգենԵղիազարյանը Թեմա՝Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի ականանետերի (120 մմ) կիրառումը. ՀԱՊԿ-ի դիրքորոշումը. Միջազգային արձագանքը: |
|
13.00-ին |
«Հայելի» ակումբի |
Հյուրերն են «Տապան» Էկո-ակումբի նախագահ ՀրանտՍարգսյանը, Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան և ԿարինեԴանիելյանը: Թեմա՝գենետիկ վերափոխումը օրգանիզմներում. Դրանց հիման վրա ստեղծված նյութերի օգտագործումը. Էկոլոգիական առողջապահական խնդիրները (սննդում արհեստական ներարկում) |
|
15:00-ին |
Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում |
Կանցկացվի «Եվրասիական տնտեսական միության շուկան` առանց սահմանների խորագրով քննարկում: |
|
|
Մշակույթ |
|
|
11:00-ին |
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը |
Տեղի կունենա դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի 2014 թվականի Երիտասարդական մրցանակի հավակնորդների երկրորդ` եզրափակիչ փուլը:
|
|
18:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնում |
Մարտի 30-ից ապրիլի 2-ը նույն ժամին կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր: Զանգահարեցին Կինոմիությունից |