Կահիրեի համալսարանում պայթյուն է որոտացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Կահիրեի համալսարանի ֆակուլտետներից մեկում ինքնաշեն պայթուցիկ է գործարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:Պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ մարդ: Տուժածների թվում են ոստիկանության 4 սպա և մեկ զինվոր:
Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում այսօր տեղի էր ունեցել մեկ այլ պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր հինգ մարդ:
Կարդացեք հոդվածը` Русский