Հասարակական

Հիշատակի ցերեկույթ՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

1 րոպեի ընթերցում

Հիշատակի ցերեկույթ՝ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը նրա անունը կրող Երևանի թիվ 196 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ հյուրեր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառման մեկնարկը ՀՀ ԱԺ նախագահն ու Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի ուղեկցությամբ շրջել են դպրոցում, ծանոթացել կրթօջախում ստեղծված Աշոտ Նավասարդյանի անունը կրող ազգային դաստիարակության կենտրոնում ցուցադրված լուսանկարներին ու գրականությանը:

Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառման շրջանակում էլ, որը նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էր, բեմականացվել են հատվածներ հայ քաղաքական, պետական գործչի կյանքից ու գործունեությունից, որոնք ուղղված էին ազատ, անկախ և միացյալ Հայաստան ունենալուն: Միջոցառումն ուղեկցվել է ազգագարական երգ ու պարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում