Հասարակական

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ

2 րոպեի ընթերցում

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսը: «Լոգոս Էքսպո»-ի գլխավոր տնօրենՍուրեն Նազինյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել հայաստանյան և արտերկրի մասնակիցների հետ: Նրան ներկայացվել են բժշկական և դեղագործական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարը կարևորել է տարեցտարի տեղական ընկերությունների առավել լայն ներգրավածությունը ցուցահանդեսում:

Սուրեն Նազինյանի տեղեկացմամբ` օրական մասնագիտական այս ցուցահանդեսն ունենում է շուրջ 1000 այցելու:

Առողջապահական էքսպոյին այս տարի միացել են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, բժշկական սարքավորումներ արտադրողներ ու ներմուծողներ։ Այս տարի ավելի մեծ թվով կազմակերպություններ են ներկայացված Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից:Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ օտարերկրյա կազմակերպությունների մասնագիտական հաջողություններին` հետ չմնալով բժշկության, դեղագործության և ստոմատոլոգիայի միջազգային զարգացումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում