Միջազգային

Lufthansa-ն գումար կտրամադրի կործանված ինքնաթիռի ուղևորների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Lufthansa-ն գումար կտրամադրի կործանված ինքնաթիռի ուղևորների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lufthansa-ի դուստր ձեռնարկությունը համարվող Germanwings ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռիկործանման հետևանքով մահացած ուղևորների ընտանիքները կստանան 50 հազար եվրո փոխհատուցում անհետաձգելի ծախսերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Lufthansa կոնցեռնի ներկայացուցիչը: Ֆինանսական օգնությունից զատ ընտանիքներին տրամադրվելու է նաև փոխհատուցում, որի չափը դեռ հստակեցված չէ:

Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ. բոլորն էլ մահացել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում