Սահմանամերձ բնակիչներին անհրաժեշտ են ապաստարաններ, բուժակների բազա, տագնապային ազդանշաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական հասարակության ինտիտուտ» կազմակերպությունը սահմանամերձ շրջանների քաղաքացիական անձանց անվտանգության մակարդակը բարձրացնելու լուծումներ է առաջարկում: Տավուշի սահմանամերձ 10 համայնքներում մեկամյա մոնիտորինգի, անհատական ու խմբային մակարդակով հետազոտությունների ընթացքում դուրս են բերվել այդ շրջաններում ապրող քաղաքացիական անձանց անվտանգության հետ կապված խնդիրները:

«Քաղաքացիական հասարակության ինտիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով` մարդկանց անվտանգության տեսանկյունից կարևոր հարցերից մեկը առաջին բժշկական օգնության ապահովման հարցն է: «Առաջին բժշկական օգնություն ցուցաբերողների հմտության հարցով մենք ունենք բաց: Այո, ամեն գյուղում կա մեկ բուժակ, որը խիստ անբավարար է: Պետք է դասընթացներ անցկացվեն, որ գյուղի տարբեր հատվածներում լինեն մարդիկ, ովքեր ունեն առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններ ու դա անելու համար համապատասխան նյութեր իրենց ձեռքի տակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արման Դանիելյանը:

Հաջորդ կարևոր հարցը ապասարանների ու դրանցում առաջին անհրաժեշտության իրերով ապահովվածությունն է: «Կարծես այս վերջին շրջանում արդեն մտածում ենք այդ ուղղությամբ: Կան թաքստոցներ, դպրոցներն ունեն նկուղ, բայց դա քիչ է, այն պետք է ապահովված լինի ջրով, սննդով, կապի միջոցներով, որ մարդիկ այնտեղ մտնելուց հետո իմանան, թե երբ դուրս կգան, տեղեկացված լինեն իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է պաշտպանիչ միջոցների կիրառմանը, ապա մասնագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ համակարգված չեն: Կառուցվում են պատեր, ծառեր ենք տնկում թշնամու նշանառության տակ գտնվող հատվածներում, բայց թե որքանով են այդ պատնեշները դիմացկուն այս կամ այն ռմբակոծությունների ժամանակ, հաշվարկված չեն լինում»,-նշեց բանախոսը` կարևորելով շրջանցիկ ճանապարհների կառուցումը, հանրային ու բնակելի շենքերի վտանգավորության աստիճանի հաշվարկումը: «Մարդիկ պետք է իմանան, թե գյուղի որ հատվածներում է անվտանգ: Նրանք, իհարկե, ենթադրաբար գիտեն, բայց դա պետք է լինի իրազեկման մակարդակով ու հստակ: Յուրաքանչյուր տուն պետք է կրակմարիչներ ու հակահրդեհային այլ միջոցներ, մարդիկ իմանան դրանցից օգտվելու ձևերը»,-շեշտեց Արման Դանիելյանը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում տագնապի ազդանշաններ հնչեցնելուն, ՀԿ նախագահը անհրաժեշտ համարեց բնակիչներին շարունակական ուսուցումը քաղպաշտպանության թեմաներով: «Մարդիկ պետք է իմանան, որ մի ազդանշանի դեպքում դաշտ չպետք է գնալ, մյուսի դեպքում` տանից չպետք է ընդհանրապես դուրս գալ և այլն»,-նշեց Արման Դանիելյանը:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ