Քիմիայի դպրոցական օլիմպիադային 7 հազար աշակերտ է մասնակցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում մարտի 28-ին տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ: Ես լավատեսորեն եմ տրամադված ` կապված ձեր ապագայի հետ: Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: Ես համոզված եմ, որ իրականում հաղթել են լավագույնները, սակայն նման բարդ ստուգատեսներում, հատկապես բնագիտական առարկայական օլիմպիադաներում, յուրաքանչյուր երեխա, ով անցել է հաջորդ փուլ, միմիայն գովասանքի և ջերմ խոսքերի է արժանի: Մենք մեծ հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգևներ կբերեն միջազգային օլիմպիադաներից: Վերցրեք այդ ջահը նախորդ օլիմպիական սերնդի ձեռքերից և այս տարի նույնպես տարեք առաջ` հանուն ձեր ապագայի, մեր ժողովրդի հպարտության և մեր երկրի պատվի: Սա ձեր կյանքի գուցե առաջին, բայց ոչ ամենապայծառ հաջողությունն է. մնացած հաղթանակներն առջևում են»,-նշել է նախարարը:

Այս տարվանից առարկայական օլիմպիադաները նոր ձևաչափով են անցկացվել, որի արդյունքում ավելի շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական փուլին: Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 43 հազար դպրոցական, որից 7000 աշակերտ` քիմիայի օլիմպիադային: Նրանցից հանրապետական փուլին է մասնակցել 109 աշակերտ: Արդյունքում` 15 աշակերտ արժանացել է դիպլոմների, 19-ը` գովասանագրերի:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ