Սփյուռք

Բըրբանքում Ցեղասպանության տարելիցին նվիրված մոմավառությամբ երթ կիրականացվի

1 րոպեի ընթերցում

Բըրբանքում Ցեղասպանության տարելիցին նվիրված մոմավառությամբ երթ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին, երբ Բըրբանքի քաղաքային խորհրդում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Ավելի ուշ միջոցառման մասնակիցները քաղաքային խորհրդի դահլիճից մոմավառությամբ երթ կիրականացնեն դեպի Բըրբանքի երիտասարդական կենտրոն:Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Բըրբանքի «Վարագ» մասնաճյուղի, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղի մասնաճյուղի, քաղաքի ՀՄԸՄ «Սիփան» մասնաճյուղի, Հայ օգնության միության «Արազ» մասնաճյուղի օգնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում