Օդերևութաբանական կանխատեսումները ջրառատ տարի են խոստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա եղանակային կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի 1.5 անգամ ավելի ջրառատ կարող է լինել, քան նախորդն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով` այս տարվա կլիմայական պայմանները մի քանի անգամ ավելի բարենպաստ են, քան անցած տարվանը` թե տեղումների, թե ձնածածկույթի տեսանկյունից: Անցյալ տարի գրանցվել է խիստ սակավաձյուն ձմեռ ու չոր գարուն, որով պայմանավորված էլ առաջացել է ջրի խնդիր ու ջրամբարների 30-40 տոկոս լցվածություն:

«Հանրապետությունում մարտի 27-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է 2000 մետրից ավելի բարձրություններում, ընդ որում` կուտակված ձյան շերտի բարձրությունը նորմայի նկատմամբ կազմում է 60-90 տոկոս, առանձին բարձր լեռնային շրջաններում այն նորմայից բարձր է 1.2-1.4 անգամ: Իսկ գետերի մեծ մասում գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքի մեծությունները սպասվում են նորմայի 60-90 սահմաններում»,-ասաց Լևոն Ազիզյանը:Նրա տեղեկացմամբ` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում հնարավոր է, որ մի շարք գետերի ավազաններում վարարումներ կդիտվեն:

Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա գետերի միջոցով ջրի մուտքը այնտեղ կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսի սահմաններում: «Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, գոլոշիացման նորմատիվային մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակը 120 միլիոն խորանարդ մետր, իսկ ոռոգման նպատակով բաց թողնվող քանակը 170 միլիոն խորանարդ մետր, ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 35-40 սանտիմետրով, դեկտեմբերի 31-ի դրությամբ` 3-8 սանտիմետրով»,-ներկայացրեց Լևոն Ազիզյանը:

Նրա տեղեկացմամբ` Հայաստանի չորս խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը հունիսի դրությամբ կանխատեսվում է նորմային մոտ: «Հաշվի առնելով, որ ջրամբարներից ջրառը իրականացվում է հունիսի երկրորդ տասնօրյակից, առավելագույն լցվածություն կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում` 85-90 տոկոս, Արփի ջրամբարում`100 տոկոս, Ազատի ջրամբար` 80-90 տոկոս, Ապարանի ջրամբարի համար 60-70 տոկոս լցվածություն»,-նշեց պաշտոնյան:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ