Հասարակական

Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում կրկին մեքենաներ են արգելափակվում ձյան մեջ

2 րոպեի ընթերցում

Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում կրկին մեքենաներ են արգելափակվում ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող հանդամասում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Մարտի 28-ին` ժամը 00.42-ին, ահազանգ է ստացվել Հայաստանի փրկարար ծառայություն, որանհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները «Վազ 2107» մակնիշի 04SU992 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս.) դուրս են բերել արգելափակումից:

Մարտի 27-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 71 հասցեում` գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ 21-01» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժետ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Կ.-ին պատկանող «ՎԱԶ 21-01» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:

Մարտի 27-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում վերամբարձ կռունկը մասամբ արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «ՄԱԶ» մակնիշի 04UO928 պ/հ (վարորդ Հ.Բ.) ավտոկռունկն արգելափակվել է Անդրեասյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում` ջրագծի համար նախատեսված փոսում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում