Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերություններրի բարելավման նախապայմաններ է առաջ քաշել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ թուրքական տեսլականից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունները կրկին պայմանավորել է Լեռնային Ղարաբաղի խնդրով:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան ծրագրում է վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները` Չավուշօղլուն նշել է, որ «Հայաստանը պետք է սովորի հարևանների հետ լավ լինել»: Արտգործնախարարը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բերալավման համար ոչ միայն անհրաժեշտ է, որ հայկական կողմը հրաժարվի Ցեղասպանության հետ կապված պահանջներից, այլ նաև դուրս գա «գրավյալ» տարածքներից: «Անհրաժեշտ է, որ Հայաստանը ցույց տա, որ այս տարածաշրջանում խաղաղ է ապրում»,- նշել է Չավուօղլուն`հավելելով, որ Թուրքիան պատրաստ է բարելավել հարաբերություններն իր հարևանի հետ, եթե Հայաստանն էլ կատարի Թուրքիայի կողմից առաջ քաշվող բոլոր նախապայմանները:

Հայերեն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով