Էթյեն Մահչուփյանը նոր հայտարարություն է արել. Ես հայ եմ, բայց ինձ առավել օսմանցի եմ զգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ազգությամբ հայ լինելով իրեն ավելի շատ օսմանցի է զգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24.com-ը, այս մասին պոլսահայ մտավորականն ասել է Բելգիայի Գենտ քաղաքում կազմակերպված և «Նոր Թուրքիա» խորագիրը կրող սեմինարի ժամանակ:

«Ես այն դիրքերում չեմ, որ պետք է ապացուցեմ իմ հայ լինելը: Լինելով հայ` իրականում ինձ ավելի շատ օսմանցի եմ համարում: Մենք օսմանյան, իսկ դրանից ավելի առաջ բյուզանդական ժամանակաշրջանում այս հողերում ենք ապրել և մեր մշակույթն ենք ստեղծել: Ըստ իս` արժեքավորը սա է, այլ ոչ թե 1923 թվականին ստեղծած քաղաքական համակարգը: Կարծում եմ, որ Թուրքիայի հայերի մեծամասնությունը դժվարանում է կապ հաստատել հանրապետության քաղաքացիության մոդելի հետ»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ իր կարծիքով վերջին տասը տարիների ընթացքում հայերն իրենց Թուրքիայում ավելի ազատ են զգում:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելել է նաև, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները