1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Հուրիեթ թաղամասի Քաղըթհանե վայրում «Ադըմլար դերգիսի» թերթի խմբագրության վրա ահաբեկչական գործողության հետեւանքով մեկ մարդ զոհվել, երեքը վիրավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ առավոտյան բացվել է խմբագրության մուտքի դուռը:
Վիրավորները տարվել են մոտակա հիվանդանոցներ: Զոհվածը Թուրքիայի քաղաքացի է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: