Թուրք ծաղրանկարիչները դատապարտվել են Էրդողանի ծաղրանկարների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծաղրանկարային Penguen պարբերականի երկու ծաղրանկարիչները` Բահադըր Բարութերը և Օզեր ԱյդողանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ դատապարտվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ծաղրանկարիչները մեղավոր են ճանաչվել Էրդողանի` նախագահական նոր պալատ տեղափոխվելու վերաբերյալ արած երկու ծաղրանկարի համար: Դատարանը սկզբում որոշում է կայացրել նկարիչներին դատապարտել 11 ամիս 20 օր ազատազրկման, սակայն հետագայում որպես խափանման միջոց կալանքը փոխարինվել է գումարային տուգանքով: