Միջազգային

Ֆրանսիայի նախագահն իր նոր ընկերուհու հետ առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահն իր նոր ընկերուհու հետ առաջին անգամ հայտնվել Է հանրության առջեւ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել Է իր նոր ընկերուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, որը Հինգերորդ հանրապետության ղեկավարի եւ նրա նախորդ ընկերուհու բաժանման պատճառ դարձավ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով 20minutes պորտալին, մարտի 5-ին Օլանդին եւ Գայեին միասին տեսել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժյուլիեն Դրեյի ծննդյան օրվա կապակցությամբ կայացած միջոցառմանը: Այսպիսով, նախագահի եւ դերասանուհու համատեղ այցելությունը դարձել Է զույգի առաջին հայտնվելը հանրության առջեւ:

Միեւնույն ժամանակ, գրում Է պորտալը, ավելի վաղ զույգին քանիցս տեսել են միասին, մասնավորապես, Ելիսեյան պալատի փակ երեկույթների ընթացքում, որոնց հրավիրված են եղել դերասանուհու մտերիմները:

2014 թվականի հունվարին Closer տաբլոիդը հրապարակել Էր նյութ՝ լուսանկարներով, որոնք նախագահի եւ Գայեի սիրային կապի ապացույցներ Էին դարձել: Որոշ ժամանակ անց պետության ղեկավարը հայտարարեց իր նախորդ սիրուհու՝ լրագրողուհի Վալերի Թրիերվեյլերի հետ հարաբերությունները խզելու մասին: Նախագահը նրա հետ ամուսնացած չԷր, բայց 2007 թվականից Թրիերվեյլերը նրա մշտական ուղեկիցն Էր: Ֆրանսիայում նրան անվանում Էին առաջին տիկին, նա նախագահին ուղեկցում Էր պաշտոնական միջոցառումների եւ պետական այցերի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում