Մշակույթ

Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը ցուցադրության կհանի Էրեբունի թանգարանը

2 րոպեի ընթերցում

Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը ցուցադրության կհանի  Էրեբունի թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Էրեբունի պաշտմամշակութային թանգարան-արգելոցը կանցկացնի Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, ցուցահանդեսը կիրականանա հուշարձանների միջազգային օրը` ապրիլի 18-ին: «Ինչո՞ւ ուրարտական ժառանգությունը, քանի որ Էրեբունին ուրարտական հուշարձան է: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ընդգծել, որ մեր պատմական հայրենիքի տարածքի մշակութային ժառանգությունը Հայոց ցեղասպանության արդյունքում մնաց լքված: Մենք դրա մասին պետք է հոգ տանենք թեկուզ ցուցահանդեսների միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Գյուրջյանը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն ուրարտական հուշարձանների լուսանկարները` զուգորդված գիտական մեկնաբանություններով:

Բանախոսի տեղեկացմամբ` սեպտեմբերի 23-26-ին Հայաստանում կհյուրընկալվի միջազգային ԻԿՕՄՕՍ-ի երկու գիտական կոմիտիների գիտաժողովը: «Արդեն մշակույթի նախարարության հետ ունենք պայմանավորվածությունը: Այս միջոցառումը ևս անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մենք հրավիրել ենք 15 երկրների 50 մասնագետների, այդ թվում` Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ու նախկին խորհրդային միության երկրների ներկայացուցիչների: Թեման է հուշարձանների պահպանության տարածաշրջանային խնդիրները»,-հայտնեց արգելոց թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով` գիտաժողովի առանցքում կլինի երկրների միջև սահմանային վեճերի ժամանակ մշակութային ժառանգության ճակատագրի հարցը, դրանց լուծման մեխանիզմները:

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում