Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Յուրիի Բելյանինովին պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում