Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց առաջին խաղում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվեց առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի 2016 թ. առաջնության հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:7 հաշվով: Սլովակների կազմում 3-ական գոլի հեղինակ դարձան Ռիկը և Դրահովսկին, մեկ գոլ խփեց Ռաֆաժը: Մեր թիմի խփած միակ գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը:

Առաջին տուրի մյուս խաղում կմրցեն տանտերերի՝ Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Մարտի 19-ին տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը, որում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում