Սպորտ

Ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ

1 րոպեի ընթերցում

Ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել լողի հայկական դաշնության հերթական ընտրական համաժողովը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախագահի պաշտոնում առաջարկվել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանի թեկնածությունը, ով էլ միաձայն ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նախագահի տեղակալ է ընտրվել Արշավիր Մխիթարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Էդուարդ Մանթաշյանը: Համաժողովի օրակարգում ղեկավար կազմի ընտրությունից բացի քննարկվեցին կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում