Հասարակական

Մանկավարժականն ընտրեց բուհի լավագույն ուսանողին

4 րոպեի ընթերցում

Մանկավարժականն ընտրեց բուհի լավագույն ուսանողին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ընտրեց բուհի լավագույն ուսանողին: «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն անցկացվեց նոյեմբերի 14-ին, երիտասարդական տոների կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավորԿարեն Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք:

Իրադարձության մեկնարկին ներկայացվեց տեսաֆիլ` նվիրված Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին: ՈՒԽ հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ էին ստացվել նաև այլ բուհերից և երկրներից:

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ընդգծեց, որ բուհում լավ սովորող ուսանողներին խրախուսում են մրցանակաբաշխության միջոցով: «Մրցանակաբաշխությունը խթանում է, որ ուսանողներն էլ ավելի լավ սովորեն, իսկ մյուս ուսանողների համար ստեղծվում է առողջ մրցակցություն, որպեսզի իրենք էլ կարողանան լավ սովորել և մասնակցել «Լավագույն ուսանող» մրցույթին: Հաշվի ենք առնում ոչ միայն գերազանց առաջադիմությունը, այլև հասարակական ակտիվությունը, օտար լեզվի իմացությունը. կարծես, ստիպում ենք, որ ուսանողները բազմակողմանի զարգանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսիկ Մարգարյանը:

Բուհի լավագույն ուսանող ճանաչվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մկրտչյանը: 2013թ. լավագույն ուսանող Ասյա Հակոբյանը նրան հանձնեց պարգևը:

«Շնորհակալ եմ, հպարտ եմ, որ Մանկավարժական համալսարանի սան եմ և ներկայացնում եմ այս ֆակուլտետը, շնորհակալ եմ ծնողներիս: Փառքով կպահեմ այս կոչումը»,- նշեց մրցանակակիրը: Լավագույն ուսանողը որպես մրցանակ ստացավ նաև Կիպրոս մեկնելու հնարավորություն:

Միջոցառման ընթացքում «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրվեցին համալսարանի ուսանողական խորհրդի նախկին նախագահ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ներկայիս ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը:

Տոնի առթիվ կայացած համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան մանկավարժական համալսարանի ուսանողները, հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները:

«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի լավ սովորող, հասարակական ակտիվություն դրսևորող, գիտական և ստեղծագործական աշխատանքներում ներրգրավված ուսանողներին:

Հանրապետությունում այս օրերին անցկացվում են տոնակատարություններ՝ նվիրվածնոյեմբերի 10-իննշվող Երիտասարդների համաշխարհային օրվան ևնոյեմբերի 17-ին նշվողՈւսանողության միջազգային օրվան: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում են տարատեսակ միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում