Հասարակական

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը

1 րոպեի ընթերցում

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- նշել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ «Ռիա-Նովոստի»-ն տեղեկացրել էր, որ եզրափակիչ էստաֆետային քառյակում են հայտնվել Ռուսաստանը (294 միավոր), Ղազախստանը (226 միավոր), Չինաստանը (220 միավոր) եւ Հայաստանը (213 միավոր): ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ այսօր յուրաքանչյուր հավաքականից երեք անձնակազմ մեկ տանկով (անձնակազմերի փոփոխությամբ) կանցնի 3 շրջան:

Այս տարի տանկային մարտերի պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցում են դիտորդի կարգավիճակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում