Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով` Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Հայերեն English Русский