Միջազգային

Դենիս Պուշիլինը գլխավորել Է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը»

1 րոպեի ընթերցում

Դենիս Պուշիլինը գլխավորել Է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» Գերագույն խորհրդի պատգամավորները նախագահության ղեկավար են ընտրել Ժողովրդական խորհրդի խոսնակ Դենիս Պուշիլինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ԴԺՀ-ի կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն:

Փոխնախագահ Է ընտրվել Վլադիմիր Մակովիչը:

ԴԺՀ-ի՝ օրերս ընդունված Սահմանադրության համաձայն, ԴԺՀ-ի Գերագույն խորհուրդը՝ հանրապետության խորհրդարանը, ԴԺՀ-ի պետական իշխանության մշտապես գործող բարձրագույն եւ միակ օրենսդիր (ներկայացուցչական) մարմինն Է:

ԴԺՀ-ի վարչապետ Էր ընտրվել Ալեքսանդր Բորոդայը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում