Իրավունք

Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին

2 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննական մարմինն օրենքով սահմանված կարգով հունվարի 29-ին ծանուցել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ու նրա պաշտպանյալ, դերասան Վարդան Պետրոսյանին` վերջինիս մասնակցությամբ անցյալ տարի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց փաստաբան Բաղդասարյանը, նախաքննական մարմինն առաջիկա օրերին իրենց կտրամադրի քրգործի նյութերի պատճեները (4 հատոր գործի նյութերն են, եւս 1 հատոր դիմումներ եւ ստորագրություններ քաղաքացիներից` ի զորակցություն Պետրոսյանի): Պաշտպանի փոխանցմամբ` բնօրինակի հետ համադրելուց հետո ինքը եւ իր պաշտպանյալը կծանոթանան քրգործի նյութերին: Նիկոլայ Բաղդասրյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր առավոտյան հանդիպել է Պետրոսյանին եւ նրա վիճակը լավ է:

Ավելի վաղ, պաշտպանն ասել էր, որ քրգործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություններ չի ներկայացնի: Նա նպատակահարմար էր համարել դրանք ներկայացնել դատաքննության ընթացքում:

Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով զոհվել են Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նա կալանավորված է:

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի հյուրանոցում ողբերգական ելքով կրակոցների դեպքի մասին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում