Քաղաքականություն

ՀՀ Նախագահն Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել ենպետական բարձր պարգևներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվելԱրմեն Լևոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` թիվ 49971 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ (հետմահու):

Արիության մեդալով են պարգեւատրվելՍարգիս Պապիկի ԹԱՆԱՆՅԱՆԸ` թիվ 49971 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,Արսեն Աշոտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` թիվ 49971 զորամասի շարքային

Մարտական ծառայության մեդալով`Արթուր Վանիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` թիվ 38401 զորամասի շարքային

Նորայր Վարդանի ՄԿՐՏՉՅԱՆԸ` թիվ 49971 զորամասի շարքային,Սամվել Արտավազդի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` թիվ 38401 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտԼյուդվիգ Խաչատուրի ՍԵՐՈԲՅԱՆԸ` թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում