Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի նախարարն այցը Հայաստան օգտակար Է համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը, նոյեմբերի 12-ին այցելելով Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, նշեց, որ իր երկրում նման կարգի մարզական ուսումնական հաստատություն չկա եւ երեւանյան քոլեջի փորձը բավական հետաքրքիր Է իր համար:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարար Քեշիշյանին ուղեկցում Էր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Ուրուգվայի եւ Հայաստանի սպորտի ղեկավարներն այցելեցին մարզական քոլեջի բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի եւ այլ մարզասրահներ, լուսանկարվեցին այստեղ իրենց պարապմունքները անցկացնող մարզիկների հետ:
Ուրուգվայի սպորտի նախարարը այցելեց քոլեջի թանգարան եւ պատվավոր այցելուների գրքում գրառում կատարեց:
ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը եւ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը բոլոր անհրաժեշտ տեղեկությունները փոխանցեցին Լիլիամ Քեշիշյանին` Ուրուգվայի սպորտի նախարարին հուշանվեր հանձնելով:
Յու. Վարդանյանը տեղեկացրեց, որ Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի նախարարին ընդունել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խոսքով` այդ հանդիպումները հետաքրքիր Էին եւ շատ օգտակար: Նրա գնահատմամբ` Քեշիշյանի այցը Հայաստան մեր երկրի եւ Ուրուգվայի միջեւ մարզական կապերի զարգացման նոր փուլ Է խորհրդանշում:
Քեշիշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ քոլեջի կոլեկտիվին` ջերմ ընդունելության եւ հետաքրքիր հանդիպումների համար: Նա նշեց, որ իր ընտանիքը վաղուց Է բնակվել Ուրուգվայում, որտեղ հայկական սփյուռք կա, եւ Ուրուգվայի տուրիզմի վարչության պետը հայ Է, Հունանյան ազգանունով:
Յուրի Վարդանյանը նշեց, որ 3,2 միլիոն բնակչություն ունեցող Ուրուգվայի տուրիզմի եւ սպորտի նախարարության աշխատանքը մեկ տարվա ընթացքում 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ Է ապահովել երկրի համար եւ դա՝ ի շնորհիվ Լիլիամ Քեշիշյանի աշխատանքի: