1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում լավագույն ռմբարկուների ռեկորդը գերազանցելը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը Ֆեյսբուրքի իր կայքում մասնավորապես գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է գերազանցել լավագույնին` Արթուր Պետրոսյանին, Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին: Շնորհակալ եմ բոլորին` լավ խոսքերի համար»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին` Իտալիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի անդամը խփեց իր 12-րդ գոլը` գերազանցելով Արթուր Պետրոսյանի ռեկորդը (11 գնդակ):
Հենրիխ Մխիթարյանը2012/2013թթ. առաջնության լավագույն ռմբարկու է դարձել նաեւՈւկրաինայի Դոնեցկի «Շախտյորի» կազմում:ՈւկրաինայիառաջնությունումՄխիթարյանը մրցակցությունից դուրս էր` դառնալով 25 գոլի հեղինակ: