2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանունաշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայիծննդյան 300-ամյակին նվիրվածմեծ համերգը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին,Կրեմլիպետականպալատումկմիավորի հայկական երգարվեստի ներկայացուցիչներին:
Մոսկվայից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանըպատմեց, որ այս երաժշտական միջոցառումընախաձեռնվելէիրենց լավ գործընկերներից մեկի` Royal Baker ընկերության հետ:
«Մեր գործընկեր կազմակերպությունը Սայաթ-Նովայի երաժշտության մեծ երկրպագուն է, իսկ այս տարին հոբելյանական է, և մենք որոշեցինք մեկտեղել նրան նվիրված համերգ նախաձեռնելու մեր մտադրությունները»,- նշեց Սահարյանը:
Նրա գնահատմամբ` կայանալիք համերգը քայլ է` միտված երաժշտության բնագավառում առաջացած որոշակի դեգրադացման և արժեզրկման վերացմանը:«Ես երկու երեխա ունեմ` տղա և աղջիկ, և ինձ համար նույնպես շատ կարևոր է, որ իրենք կարողանան գնահատել երաժշտության իրական, բարձր տեսակը»,- ընդգծեց Սահարյանը:
«Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսերը տեղեկացրեց, որ համերգի առաջին մասում ելույթ կունենա «Սայաթ-Նովա» աշուղական երգիվաստակավոր անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանիղեկավարությամբ: Երկրորդ մասում` հայկական էստրադայի ներկայացուցիչներ Ալլա Լևոնյանը, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Գևորգ և Գուրգեն Դաբաղյանները, Ինգա և Անուշ Արշակյանները, Սիրուշոն, Ներսիկ Իսպիյանը, այլք:
Սահարյանը նշեց նաև, որ միջոցառման մասնակից յուրաքանչյուր երգիչ կատարելու է երկու ստեղծագործություն, որոնցից մեկը պարտադիր լինելու է Սայաթ-Նովայի որևէերգ:Համերգը նախաձեռնողները նպատակ ունեն առաջիկայումայն շարունակական դաձնել. բացառված չէ, որ համերգային ծրագիրը ներկայացվի նաև երևանյան երաժշտասերներին:
Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը Հայաստանում ևս նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց շրջանակում հունիսի 21-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է գիտական նստաշրջան: