Հասարակական

«Գրանդ Քենդի» տարածում հրդեհաշիջման ժամանակ փրկարարն ստացել է ոտնաթաթի վնասվածք

1 րոպեի ընթերցում

«Գրանդ Քենդի» տարածում հրդեհաշիջման ժամանակ փրկարարն ստացել է ոտնաթաթի վնասվածք

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Քենդի»ՓԲ ընկերության տարածքում սեպտեմբերի 25-ին` ժամը 06.57-ին բռնկված հրդեհը մարվել է մարվել է 12.13-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, այրվել է արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թիվ 5 ՀՓՋ-ի խմբի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին` ժամը 06.57-ին, ահազանգ է ստացվել, որհրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող«Գրանդ Քենդի»ՓԲԸ-ի տարածքում: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել էր երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ): Դեպքի վայրում աշխատել են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ,12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:

Ընկերությունից«Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ տուժածներ չկան: Դեռեւս հստակեցված չեն հրդեհի բռնկման պատճառներն ու հասցված վնասի չափերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում