«Փարաջանով» ֆիլմը երևանյան կինովարձույթում կհայտնվի տարեվերջին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի համատեղ արտադրությամբ ստեղծված «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ապահովում է իր փառատոնային հաղթարշավը, սակայն ֆիլմի համաշխարհային պրեմիերան երկարաձգվում է:

Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ ԱվետիքյանըՓարիզից«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Փարաջանովը»-ը ուկրաինական կինովարձույթ է դուրս գալու հոկտեմբերի 3-ին, նախապրեմիերան կկայանա հոկտեմբերի 2-ին:

«Ֆիլմի համար շուտով նոր ազդագիր է դուրս գալու, լուսանկարիչն էլ Երեւանից է` Արթուր Լյումեն Գեւորգյանը»,- պատմեց Ավետիքյանը:

Ֆրանսիայում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարին կամ փետրվարին:«Դեռ որոշված չէ, թե ով է կինովարձույթ իրականացնողը: Նրբություններ կան ոչ թե Փարաջանովի կերպարի, այլ` սյուժեի մատուցման գործընթացի հետ կապված: Պետք է հասկանալ մոտեցումը, որով ֆրանսիացի հանդիսատեսը կգա այս ֆիլմ նայելու»,- պատմեց Կաննի կինոփառատոնի դափնեկիրը:

Նա տեղեկացրեց, որ «Փարաջանով»-ի հայաստանյան պրեմիերան կկայանա մինչեւ տարեվերջ, քանի որ արդեն «Մոսկվա» կինոթատրոնի ֆիլմացանկում ընդգրկված են մի շարք հայկական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումներ, ինչպես նաև «ՌեԱնիմանիա» փառատոնի անցկացումը:

«Հայաստանում ֆիլմը կցուցադրվի կամ Ծննդյան տոներից առաջ, կամ` անմիջապես տոներից հետո»,- հավելեց Ավետիքյանը:Մինչ այդ ֆիլմը ներկայացված է սեպտեմբերի 19-23-ն անցկացվող Բաթումի կինոփառատոնի մրցութային միջազգային ծրագրում, Համբուրգի եւ եվրոպական մասշտաբի այլ փառատոներում:Ռուսատանում ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2014 թվականի սկզբին:

Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար:Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով»գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:

Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան Aխմբիփառատոների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: Այժմ «Փարաջանով»-ը ներկայացված է Բաթումի 8-րդ միջազգային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմերի միջազգային մրցույթ» ծրագրում, ինչպես նաեւ կպայքարի կինոքննադատների մրցանակի համար` Համբուրգի փառատոնում:

«Փարաջանով»-ը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվահուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հատուկ ցուցադրմամբ:

Հայերեն English Русский