1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Մոգիլյովի մարզում երկրի զինված ուժերի Օսիպովիչսկի զինափորձարանում սեպտեմբերի 19-ին տեղի Է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈՒ) «Փոխգործակցություն- 2013» վարժանքների բացման պաշտոնական արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Վարժանքների ծրագրի հիմքում դրված Է ռազմաքաղաքական իրադրության զարգացման տարբերակներից մեկը ի դեպս ՀԱՊԿ-ի անդամ պետության տարածք ծայրահեղական խմբերի ներթափանցման, որոնք իրենց առջեւ նպատակ ունեն իրականացնել ահաբեկչական գործողություններ եւ ապակայունացնել երկրի իրադրությունը:
Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից վարժանքներին մասնակցող զորակազմերի եւ օպերատիվ խմբերի ընդհանուր թվաքանակն անցնում Է 600-ից: Գործի են դրված շուրջ 60 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, ինչպես նաեւ մինչեւ 15 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: