1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում օգոստոսի 26-ին կայացել է 5 միլիոն 350 հազար ԱՄՆդոլարի առք ու վաճառք` 406.00 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 406.00 դրամ, գործարքների քանակը՝ 44:
Օգոստոսի 24-ին նույն բորսայում կայացել է 8 միլիոն 250 հազար դոլարի առք ու վաճառք` 405.99 դրամ/դոլար միջին փոխարժեքով, օգոստոսի 23-ին՝ 1.95 միլիոն դոլարի առք ու վաճառք՝ միջինը 406.50 դրամ/դոլար գնով, օգոստոսի 22-ին՝ 4 միլիոն 350 հազարի՝ 406.31 դրամ/դոլար փոխարժեքով: Օգոստոսի 21-ին բորսայում դոլարի առքուվաճառքի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.03 դրամ (կայացել է 5.3 մլն դոլարի գործարք), օգոստոսի 20-ին՝ 406.36 (4.41 մլն դոլարի գործարք), օգոստոսի 16-ին՝ 406.67 դրամ (1.67 մլն դոլար):