Ադրբեջանը Մոլդովայի հակահայ օմբուդսմեն Աուրելյա Գրիգորիուին պարգեւատրել է «Հեյդար Ալիեւ» շքանշանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը հայտարարել է, որ Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուին պարգեւատրել է «Հեյդար Ալիեւ» ոսկե մեդալով` «թյուրքալեզու պետությունների քաղաքականությանն աջակցելու, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանիքների եւ Ադրբեջանի իրողություններն ամբողջ աշխարհում առաջ տանելու համար»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը:

«Հեյդար Ալիեւ» մրցանակն Ադրբեջանը շնորհում է «այն կառկառուն գործիչներին, որոնք նպաստել են թյուրքալեզու ազգերի բարեկամությանը, ներդրում են ունեցել թյուրքալեզու պետությունների տնտեսության, սոցիալ-քաղաքական, մշակութային զարգացման գործում»:

Տարբեր ժամանակներում այդ մեդալին արժանացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ղրղըզ գրող եւ հասարական գործիչ Չինգիզ Այթմաթովը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Մրցանակը Աուրելիա Գրիգորիուին կհանձնվի պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մոտակա ժամանակում Բաքվում կայանալիք հանդիսավոր արարողությանը:

Մոլդովայի օմբուդսմենը հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացված միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում հայտարարել էր, թե «Հայաստանը զավթել է Ադրբեջանի 20 տոկոս տարածքը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»:

Այս հայտարարությունը բացասական արձագանքի էր արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում: Բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչներ դատապարտել են Գրիգորիուի այդ հայտարարությունը` գնահատելով այն սադրիչ եւ ուղղված իրադրության սրմանը տարածաշրջանում:

Մոլդովայի մարդու իրավունքների «պաշտպանի» այդ «քաջարի»` անբարո գործունեությունը Հայաստանում, միանշանակ, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» արդյունք է:

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները