Սպորտ

Լեւոն Ջուլֆալակյանը արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճած հայ օլիմպիականներից ոսկե մեդալ է ակնկալում

7 րոպեի ընթերցում

Լեւոն Ջուլֆալակյանը արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճած հայ օլիմպիականներից ոսկե մեդալ է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը 25տարի առաջ Սեուլում նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հետաքրքիր Է, որ իր սեուլյան հաղթանակի հոբելյանը Ջուլֆալակյանը նշելու Է Բուդապեշտում, որտեղ սեպտեմբերի 16-22-ը տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս առիթով «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցեց Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

-Պարոն Ջուլֆալակյան, ի՞նչ զգացողությամբ եք վերհիշում ձեր հաղթանակը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում եւ, ընդհանրապես, ժամանակ ունե՞ք այն նշելու:

-Ճիշտն ասաց, աշխատանքս այնքան շատ Է, որ չԷի Էլ հիշում այս հոբելյանի մասին: Գիտեք, ես միշտ մրցագորգ եմ դուրս եկել հաղթելու նպատակով եւ երբ սեուլյան եզրափակիչում հաղթանակ տոնեցի, ապա առաջին պահին նույնիսկ չզգացի, թե ինչ մեծ հաջողության եմ հասել, շատ հանգիստ ընդունեցի այդ փաստը: Հաղթանակի իսկական նշանակությունն զգացի դրանից հետո: Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը շատ յուրահատուկ կոչում Է:

-Ըմբշամարտում ստեղծվել Է Ջուլֆալակյանների իսկական դինաստիա, եւ ձեր որդին՝ 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնում շատ մոտ Էր չեմպիոնների տարեգրության մեջ Ջուլֆալակյան ազգանունը նորից գրելուն:

- Արսենն առայժմ նվաճել Է արծաթե մեդալ, եւ մենք աշխատելու ենք հաջորդ խաղերին նաեւ ոսկե մեդալ նվաճել, բայց օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են, սա աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն չԷ: Ի դեպ, հեռանկարում Ջուլֆալակյան ազգանունը կրող այլ մարզիկ եւս կարող Է պայքարել օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար: Դա կարող Է լինել, օրինակ, իմ մյուս որդին՝ Արամը: Այնպես որ, Ջուլֆալակյանները իրոք օլիմպիական դինաստիա են ըմբշամարտում: Այնպես որ ես , որպես օլիմպիական չեմպիոն, շատ եմ ցանկանում դառնալ նաեւ օլիմպիական չեմպիոն դաստիարակած մարզիչ:

-Հայաստանի մարզասերները օլիմպիական ոսկի մեդալի կարոտ ունեն:

-Բացի կարոտից, կա նաեւ դրա պահանջը:Հայ մարզիկների առջեւ նման խնդիր Է դրված: Իհարկե, օլիմպիական արծաթե եւ բրոնզե մեդալները նույնպես մեծ պատիվ են բերում, բայց ժամանակն Է ազնիվ մետաղից ՝ ոսկուց մեդալ նվաճել:

-Ամեն մի անվանի մարզիկ չԷ, որ կարողանում Է իրեն ըմբշամարտում լավագույնս դրսեւորել նաեւ որպես մարզիչ: Ձեզ դա հաջողվել Է:

-Ես արդեն 15 տարի Է, ինչ մարզում եմ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը, եւ մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել: Բայց դրա մասին թող մյուսները խոսեն, ես նշեմ միայն, որ շատ կցանկանամ իրականացնել իմ բոլոր մտադրությունները: Մենք դեռ շատ պետք Է աշխատենք, իրագործելու բազմաթիվ ծրագրեր ունենք: Այժմ նախապատրաստվում ենք Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, եւ որեւե բան կանխագուշակել չԷի ցանկանա: Բուդապեշտի մրցագորգում բոլոր ըմբիշները մրցելու են հաղթանակի համար:Հայ ըմբիշները նույնպես, բնական Է:

- Ժամանակին Հայաստանի ըմբիշներից շատերը,նույն կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, հեռացան Հայաստանից եւ մարզական փառք ու պատիվ բերեցին բազմաթիվ այլ երկրներին:

-1998 թվականից սկսած Հայաստանը դադարել Է ըմբիշներ արտահանել եւ մեր բոլոր լավագույն մարզիկներին մենք ժամանակին հայտնաբերում եւ պահպանում ենք մեր երկրի համար: Այո, 90-ական թվականներին, երբ Հայաստանում տնտեսական բարդ իրավիճակ Էր, որոշ մարզիկներ մեկնեցին այլ երկրներ, բայց,կրկնում եմ, նման գործընթաց այլեւս մեզ չի սպառնում: Ասեմ ձեզ ավելին՝ այսօր տարբեր երկրների հայազգի ըմբիշներ ցանկանում են վերադառնալ Հայաստան, մարզվել հայրենիքում եւ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո: Մեր թիմի դռները բաց են՝ նրանք կարող են գալ,մասնակցել Հայաստանի ըմբշամարտի առաջնությանը եւ գործով ապացուցել,որ արժանի են նման պատվի:Մենք ընդհանրապես ուշադրությամբ հետեւում ենք բոլոր հայ ըմբիշների հնարավորություններին եւ հեռանկարին:

-Օրերս Հայաստանի հունահռոմեական ոճի 2 ըմբիշներ՝ 60կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 74կգ քաշային Կարապետ Չալյանը նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը երիտասարդների աշխարհի առաջնության մրցաշարում:Ինչքան՞ով Է հաջողվում ապահովել տաղանդավոր պատանի եւ երիտասարդ ըմբիշների հերթափոխը ազգային հավաքականի համար:

-Սա շատ լուրջ խնդիր Է՝ միանգամից ասեմ, որ պատանիների եւ երիտասարդների եւ մեծահասակների մրցումները լրիվ տարբեր են: Պատանի եւ երիտասարդ մարզիկների 70-80 տոկոսը, խոսքը գնում Է լավագույնների մասին, չի կարողանում իրեն տեղ ապահովել ազգային հավաքականի կազմում: Հենց այս նպատակով Է,որ մենք նրանց ձգտում ենք հնարավորինս շուտ եւ շատ ներգրավվել մեծահասակների մարզումներին եւ կյանքին: Մեր գործող լավագույն ըմբիշները՝ 55կգ քաշային Ռոման Ամոյանը, 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը,96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ժամանակին ավելի շատ ժամանակ են անցկացրել ազգային հավաքականի հավաքներին, քան իրենց տարիքային խմբի հավաքականի կազմում: Այսօր նրանք ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի առաջատարներն են, նրանք աճեցին այն ամիմներին,երբ մարզվեցին մեծահասակների հետ,կարողացան խուսափել «աստղային հիվանդությունից»:Պատանիների եւ երիտասարդների նույնիսկ աշխարհի չեմպիոն դառնալը դեռ չի նշանակում ազգային հավաքականի ուղեգիր ձեռք բերել:

- Հայաստանի օլիմպիականները կարողանում են հաճախ հանդիպել միմյանց, հաշվի առնելով նրանց զբաղվածությունը:

-Հնարավորինս այո:Օրինակ, օրերս ես կարողացել եմ 2 ժամով մեկնել Գյումրի՝իմ ընկեր ,ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիթոսյանին իր 45-ամյա հոբելյանի առիթով շնորհավորելու համար: Բայց այժմ ուշկն ու միտքս կապված են ըմբշամարտի աշխարհի առաջնության հետ:Որեւե մարզիկի չեմ առանձնացնի, կանխագուշակում անելը անիմաստ Է, բայց Բուդապեշտում Լեւոն Ջուլֆալակյանի եւ իր օգնականների բոլոր սաները մրցելու են հնարավորիս բարձր տեղի համար: Շնորհակալություն զրույցի համար:

Զրույցը վարեց Զավեն Վարդանյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում