Հայաստանի ազատ ոճի երիտասարդ ըմբիշները նվաճել են 1 բրոնզե մեդալ աշխարհի առաջնության մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 55կգ քաշային ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը նվաճել Է բրոնզե մեդալ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցաշարում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրոնզե մեդալի համար մրցամարտում Հովհաննիսյանը 9:7 հաշվով հաղթել Է ադրբեջանցի մարզիկ Ռուսլան Սուրխաեւին:
Սա հայ մարզիկների միակ մեդալն Է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, ինչը ցածր ցուցանիշ Է: Սովորաբար հայ երիտասարդ ըմբիշները ավելի հաջող են հանդես գալիս այս մրցաշարում:
Իսկ հունատռոմեական ոճի հայ երիտասարդ ըմբիշները՝ 60կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 74կգ քաշային Կարապետ Չալյանը նվաճել են 2 ոսկե մեդալ:
Կարդացեք հոդվածը` English