1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ օգոստոսի 5-ին, ժամը 22:10-ին կցուցադրվի ֆիլմ` նվիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հիշատակին, ով, ինչպես ինքն էր սիրում կրկնել, ծնվեց Չարենցից եւ մեր մեջ Չարենց ծնեց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից` ֆիլմը պատմում է սիրված դերասանի անցած ուղու մասին եւ ամփոփում վերջինիս ընկերների եւ գործընկերների հուշերը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երկրի բարձրագույն ղեկավարությունը, մշակութային, հասարակական ու քաղաքական բազմաթիվ անվանի գործիչներ օգոստոսի 4-ին եկել էին հրաժեշտ տալու օգոստոսի 3-ին կյանքից հեռացած ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին: Նրաի դին թատրոնի շենքից դուրս բերելն ուղեկցվեց հավաքված հանրության բուռն ծափահարություններով: Գասպարյանի հուղարկավորությունը կայացավ Երևանի քաղաքային պանթեոնում: