Սպորտ

Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մարտիրոսյանը  չի մասնակցի  ծանրամարտի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն ծանրամարտիկներից մեկը՝ աշխարհի նախկին չեմպիոն, 84 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի հոկտեմբերի 16-27-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

Մարտիրոսյանը ցանկանում Է ընդմիջում վերցնել եւ հանգստանալ, ավելի լավ նախապատրաստվելու 2014թվականի մրցումներին, մասնավորապես` Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզիկի առջեւ խնդիր Է դրված օլիմպիական ուղեգիր նվաճել եւ հաջող հանդես գալ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:

2012 թվականին Լոնդոնի օլիմպիադայում Մարտիրոսյանը զբաղեցրել Էր 4-րդ տեղը, ինչն իր հնարավորություններից ավելի ցածր արդյունք Էր համարվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում