ԵԽԽՎ-ում ձախողվեց Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հերթական նկրտումը. Զարուհի Փոստանջյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում հունիսի 24-28-ին կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանիժամանակ Ադրբեջանի խավիարային քաղաքականությունը հերթական ձախողումը գրանցեց: Այս մասին հուլիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նանկատեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը սկսվեց հակահայկական քարոզչությամբ:«Մի փաստաթուղթ էր դրված շրջանառության մեջ, որով Հայաստանը ներկայացվում էր որպես ագրեսոր. դա Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որը ծնվել էր խավիարային դիվանագիտության արդյունքում, որը, սակայն, ձախողվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փոստանջյանը:
Պատգամավորը նաև շեշտեց, որ օրակարգում բավականին հետաքրքիր հարցեր կային, որոնք կապ ունեին Հայաստանի հետ:«ԵԽԽՎ նախարարների կոմիտեի անունից հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը, ով ելույթ ունեցավ և պատասխանեց հարցերին: Հետաքրքիր էին նաև Միջին Արևելքի հարցի վերաբերյալ քննարկումները, որի ժամանակ ես հանդես եկա ելույթով և խոսեցի նաև սիրիահայերի խնդիրների մասին»,-հայտնեց ԱԺ պատգամավորը:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումից` պատգամավորը նշեց, որ որոշում է կայացվել ընդհանրական խոսել հանդիպման մասին և մամուլին հայտնել միայն այն, որ հանդիպումն ընթացել է բանավեճի ընթացակարգով:
Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեւել է հունիսի 24-28-ը: Նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը պայմանավորված է այն հանգամանքով, որՀայաստանի Հանրապետությունըմայիսի 16-ինստանձնել էԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:
Նիստին մասնակցել ենԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը` որպես իր նախագահության գերակայություն, սահմանել է Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշերի ամրապնդումը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմումը: