Մշակույթ

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» խորագրով միջոցառում

1 րոպեի ընթերցում

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» խորագրով միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում կկայանա «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» խորագրով միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի ծառայությունից,

այն նվիրված է հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի արվեստին և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նորաբաց «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությանը, որը ներկայացնում է գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից: Ծրագրի շրջանակներում ԳԱԿ հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցը հանդես կգա«Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» թեմայով ելույթով:

Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: Միջոցառման գործընկներն է «Արմենիա Վայն» ընկերությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում