Վրացահայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը զբաղեցրել Է 2-րդ տեղը Մալաթիայի «Ոսկե ծիրան» շախմատի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացահայ գրոսմայստեր Գեորգի Բագատուրովը զբաղեցրել Է 2-րդ տեղը Թուրքիայի Մալաթիա քաղաքում ավարտված «Ոսկե ծիրան» շախմատի միջազգային մրցաշարում: Գեորգի Բագատուրովը վաստակել Է 6,5 միավոր 9 հնարավորից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Գեորգի Բագատուրովը հաջող Է անցկացրել ամբողջ մրցաշարը` ընդամենը կես միավոր զիջելով մրցաշարի հաղթող, Վրաստանի մեկ այլ շախմատիստ, միջազգային կարգի վարպետ Դավիթ Բենիձեին:
Գեորգի Բագատուրովը Վրաստանի առաջատար շախմատիստներից մեկն Է: Վերջին տարիներին նա լրջորեն բարելավել Է իր արդյունքները շախմատի միջազգային տարբեր մրցումներում:
Կարդացեք հոդվածը` English